Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Август » 27 » Անքնությունից տառապելիս
23:29
Անքնությունից տառապելիս


Ուինսթոն Չերչիլը, 
Անգլիայի վարչապետը, երկու մահճակալ ուներ։ Երբ չէր կարողանում քնել մեկի վրա, տեղափոխվում էր դեպի մյուսը, և այսպես մինչև քնելը։

Չարլզ Դիկենսը, 
երբ չէր գրում, զբաղված էր անքնության վերա­բերյալ հիվանդագին վերլուծություններով, ի վերջո նա «հայտնագոր– ծեց», որ մահճակալի գլուխն անպայման պետք է դեպի հյուսիս ուղղված լինի։

Ալեքսանդր 
Դյումա հայրը, «գտավ» լավագույն դեղատոմսը, ամեն օր երեկոյան ժւսմը յոթին Հաղթանակի կամարի տակ ուտել մեկ խնձոր։

Բենջամին Ֆրանկլինը 
անպայման օդափոխում Էր սենյակը կես­գիշերին, նա կարողանում Էր քնել միայն այն դեպքում, երբ անկողինը սառն Էր։

Ֆրանց Կաֆկան 
գտնում Էր, որ քնելու համար հարկավոր Է ըստ կարելվույն ծանրացնել մարմինը։ Նա նույնիսկ օրագրում նշել Է մար­մինը ծանրացնելու լավագույն տարբերակը. «Պառկել մեջքի վրա, խաչել ձեռքերն ու գրկել ուսերը»։



Ռադյարդ Քիփլինգն 
իրեն չէր տանջում, պարզապես դուրս էր գա­լիս և զբոսնում իր պարտեզում։

Ջեյմս Թըրբըրի 
(ամերիկացի երգիծաբան) լավագույն «դեղատոմ­սը» հետևյալն էր. ամեն անգամ արտագրել էդգար Պոյի «Ագռավը», սակայն թռչնի տեսանկյունից։

Վինսենթ Վան Գոգը 
զբաղվում էր ինքնաբուժությամբ, նա բարձին և ներքնակին սպիրտ էր քսում։
Просмотров: 663 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]