Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Август » 24 » Աղանդավորական կազմակերպություններում կիրառվող աշխատանքային 6 ոլորտները ,,,
20:37
Աղանդավորական կազմակերպություններում կիրառվող աշխատանքային 6 ոլորտները ,,,
                                           

1. Հոգևորսություն ,,,

Հոգևորսության առաջին օրենքն է` ձկանը պետք է որսալ ոչ թե ելակով, որը դու ես սիրում, այլ`  որդով, որը սիրում է ձուկը: Հոգևորսի համար ձուկը դու ես: Ահա այդ սկզբունքով էլ նա չի պատմի քեզ իր պրոբլեմների և  հոգսերի մասին, այլ ուշադրությամբ կլսի քո խնդիրները` ,,Մերձավորին պետք է օգնել ,, սկզբունքով: Նա քեզ կներքաշի խոսակցության մեջ, խորհուրդներ կտա, ապա կասի, որ գոյություն ունի մի կազմակերպություն, հրաշալի մարդկանցով, արտակարգ հնարավորություններով հանդերձ: Նա կառաջարկի քեզ հյուրընկալել, ասելով` ,, Համեցիր, եթե չհավանես` կարող ես հեռանալ,, : Սակայն մի մոռացիր, որ շատ հավանական է հետ դարձի ճանապարհ այլևս չունենաս:

2. Իշխանություն ,,,

Աղանդի կառուցվածքը ներսից նման է բուրգի: Եթե բերես 10 ընկեր` արդեն ,,շեֆ,, ես, կհավաքագրես 100 ին` ավելի կբարձրանաս: Իշխանության խայծը շատերն են կուլ տալիս: Դեռևս երեկ քո խոսքը ընկերներիդ մոտ անգամ չէր անցնում, ուր մնաց ծնողներիդ և հարազատներիդ, իսկ այսօր այն օրենք է տաս, քսան, հարյուր մարդու համար:

3. Կանոնակարգ ,,,

Ինչքան էլ զարմանալի է, սակայն աղանդավորներն անգամ մատնիչների համար են արդարացում գտնում: Եթե ընկերոջդ ,,ծախել ես,, դրանով նրան միայն օգուտ ես տվել, որովհետև քանի դեռ նա չի քավել մեղքերը` երկնքի դռները փակ են նրա առաջ: Այնտեղ մեղավորներին չեն վերցնում: Այնպես որ պետք է շնորհակալ լինես ,,գործ տվողին,,:

4. Փողեր ,,,

Աղանդը տնտեսապես ձեռնտու պոմպ է` մերձավորի գրպաններից հեշտությամբ փողեր ներքաշելու համար: ,,Աշխարհիկ գայթակղություններից զերծ մնալու,, լոզունգով աղանդի անդամներն սկզբից այնտեղ տանում են իրենց փողերը, հետո ծնողներինը, ապա ընկերներինը … Քեզնից և քո ընտանիքից վերցնում են ավտոմեքենան, ամառանոցը, բնակարանը: Ընդ որում ոչ թե խլում են, այլ դու ինքդ ես տալիս, դեռ մի բան էլ շնորհակալություն ես հայտնում: Քեզ կդրդեն քրտնաջան և միանգամայն ձրի աշխատել աղանդի նպատակների համար, հակառակ դեպքում չես հասնի ,,աստվածային իմաստությանը,,:

5. Գաղտնիք ,,,

Նորեկին շատ բան չեն պատմում:  Դու երբեք չես իմանա ինչով են զբաղվում ,,յոթերորդ աստիճանի լուսավորյալները,,: Միայն մի թեթև կակնարկեն, ,,յոթերորդ աստիճանում,, կան գիտելիքներ` աշխարհի, ինքդ քո, Աստծո մասին: Եվ դու ամեն կերպ փորձում ես հասնել այդտեղ, ընդունելով այն ամենը, ինչ անում են քեզ հետ` համարելով դրանք դեպի գաղտնիքը տանող ճանապարհի անհրաժեշտ փորձություններ: Իսկ երբ վերջապես հասկանաս, թե ինչ է կատարվում իրականում, արդեն սարդոստայնի մեջ կլինես, որից ազատվելը գրեթե անհնար է:

6. Հոգեբանական ազդեցություն ,,,

Ցանկացած աղանդ օգտագործում է գիտակցության կառավարման հատուկ մեթոդներ, որպեսզի անհատին կախվածության մեջ պահի աղանդից. օրինակ`

  • Քո ողջ անցյալը կհայտարարեն հիմարություն և անիմաստություն, որն արժանի չէ ոչ մի ուշադրության: Քեզ կներշնչեն, որ յուրաքանչյուր մարդ, ում հետ դու ծանոթ էիր նախկինում, իրենից ոչինչ չի ներկայացնում, հիմարի  մեկն է, ով ,,իրական կյանքից,, ոչինչ չի հասկանում:
  • Ոչ մի վայրկյան չպետք է  կորցնել, – կասեն քեզ: Եթե ներկա պահին չես լսում ,,ուսուցչի,, դասախոսությունը, ուրեմն կարդա աղանդի թերթոններից: Եթե չես կարդում` յոգայով զբաղվիր: Լսիր հատուկ երաժշտություն և մեդիտացիա արա, աշխատիր հավատացյալների բարօրության համար:
  • Քո աշխարհը կբաժանվի 2 մասի` թշնամիների և ընկերների: Ընկերներիը` աղանդի ներսում են, իսկ թշնամիները` դրսում, ովքեր քեզ չեն հասկանում և երբեք էլ չեն հասկանա:
  • Բավական է տասնյակ մարդ մեկ անգամ ասեն` ,, դու խոզ ես,, և դու կսկսես խոզի պես խռխռալ: Փորձված է:
  • ,, Սնվել, քնել` երբեք, ամբողջ կյանքդ քնած կանցնի,, այսպես կասեն քեզ, քանի որ սոված և հոգնած մարդուն շատ ավելի հեշտ կարելի է ներշնչել ցանկացած աղբ:
  • ,,Խելքով երջանկության չես հասնի,,: Եթե ,,ուսուցիչն,, ասում է, որ պետք է առաստաղի վրայով քայլել, պետք է կատարել այլ ոչ թե մտածել:
  • Աղանդում օգտագործվում է հատուկ լեզու` անհաջող կերպով ընտրված գիտական և օկուլտային տերմինալոգիաներից: Սկսելով խոսել այդ լեզվով, դու արագ կորցնում ես կապը իրականության հետ և սկսում մտածել այնպես, ինչպես ձեռնտու է աղնդի ղեկավարներին` բութ և հետադարձ ուղղությամբ:
  • ,,Քո ականջները տաքանում են,,, Մարմնիդ վրա հանգստություն է իջնում,,, Մկաններդ թուլանում են,,, Մտածիր միայն լավ բաների մասին,,: Կասես, որ դա հիմարների համար է, սակայն այդպես չէ: Մեդիտացիան, հիպնոզը, աութոթրեյնինգը հրաշալի միջոցներ ենգիտակցության մեջ ներդնելու այն ամենը ինչը ցանկանում են:
  • Այնտեղ, պատուհանից դուրս, ահավոր աշխարհն է: Բոլորը պատրաստ են իրար խժռել: Այստեղղ դու ընկերներիդ հետ ես: Այստեղ լավ է: Բայց հիշիր` մենք այնքան բան ենք արել քեզ համար, այնքան էներգիա ենք ծախսել քեզ վրա: Դու մեզ պարտական ես մինչև կյանքիդ վերջը,,: Քանի դեռ դու հավատում ես սրան և ինչ – որ բանի հույս ունես անհնար է դուրս պրծնել աղանդավորների ճանկերից:

Այս մեթոդները կատարյալ են: Դրանց միջոցով գլխավոր ,, ուսուցիչը,, հեշտությամբ կջարդի քո անհատականությունը, կվերածի քեզ խամաճիկի: Քո իրական էությունը շատ խորքը կթաղվի, իսկ մակերեսին կմնա հլոը հնազանդ, լիովին բավարարված, սեփական Եսը կորցրած էակ:

Просмотров: 585 | Добавил: arthos | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]