Приветствую Вас, Гость
Главная » 2011 » Август » 21 » 5 միջոց ծիծաղելու,երբ տրամադրություն չունես
16:05
5 միջոց ծիծաղելու,երբ տրամադրություն չունես

5 միջոց ծիծաղելու,երբ տրամադրություն չունես...

1.Նայեք ձեր շուրջը.

Մտածում եք,որ կյանքում Ձեզ մոտ ամեն ինչ վատ է…Բայց չէ որ ,եթե դուք այս նյութը կարդում եք,ուրեմն համակարգիչ ունեք և ինտերնետ:Իսկ գիտեք քանի հոգի են զրկված նման հնարավորությունից`միլիոնավոր մարդիկ:Այնպես,որ այդքան էլ վատ չի կյանքի պայմանները:

Հիշեք,որ կյանքը անկանխատեսելի է և դրա հետ մեկտեղ հիշեք`ամեն ինչ անցողիկ է:

Ձեր շրջապատում կգտնվեն այնպիսի մարդիկ,ովքեր շատ ավելի վատ վիճակում են և Դուք այդ մասին գիտեք,բայց տեսնում եք նաև նրանց ժպիտները:Փորձեք օրինակ վերցնել նրանցից…

2.Շրջագայեք ապագայով:

Որոշ ժամանակ անց Դուք նայելու եք հետ և   Ձեր ներկա ապրումները հիշելով`ժպտալու եք:Փորձեք ապագան տեղափոխել ներկա և սկսեք ժպտալ:

3.Ծիծաղեք բարձր,անգամ ,եթե պատճառ չկա:

Դա արեք,երբ միայնակ եք,թե չէ Ձեզ սխալ կհասկանան: :)

4.Փնտրեք հումոր ամենուր:

Դա անհրաժեշտ է այն բանի համար,որ սկսեք ծիծաղել և կբարձրանա Ձեր տրամադրությունը:Իսկ ինչպես ասում են,եթե լավ ես փնտրում,ապա գտնում ես:

5.Աշխատեք ինքներդ Ձեզ կտրել տխուր միջավայրից:

Ամենատարօրինակը այն է,որ սթրեսային իրավիճակներում,մարդիկ սկսում են լսել տխուր երաժշտություն,տխուր ֆիլմ են դիտում և դրանով նպաստում վատ տրամադրությունը և էլ ավելի խորացնում սթրեսային հոգեվիճակը:

Պետք է անել ճիշտ հակառակը:Պոկվել ճահճուտից և սկսել դիտել հումորային ֆիլմեր,կարդալ անեկդոտներ և այլն:

Եվ վերջում…Եթե այս մեթոդները չօգնեն,ապա փորձեք միայնակ ժամանակ բարձր պատմել Ձեր խնդիրների մասին կամ գրեք մի նամակ,որտեղ ասում եք այն ինչ ուզում եք,սակայն,որը չեք ուղարկում:Կամ էլ կանգնեք սենյակի մեջտեղում և բղավեք`դա լիցքաթափում է:

Իսկ ,եթե սա էլ չօգնի,ուրեմն,երբ տխուր լինեք հիշեք,որ կյանքը չափազանց կարճ է այն տխրության կամ սթրեսի կամ արցունքների վրա ծախսելու համար…

Просмотров: 681 | Добавил: arthos | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]